Պատահարներ 

Արտակարգ դեպք Աշտարակում. հին ունիվերմագի չգործող շենքում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հին ունիվերմագի չգործող շենքում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 49-ամյա Վալենտին Հունանյանի դին՝ ձախ դաստակի կտրված վերքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, ինչի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում:

Նույն շարքից