Այսօր Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում կորել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ` 2013 թ. ծնված Կ. Ս.-ը. հնարավոր է, որ երեխան ընկել է Արտաշատի ջրանցքը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայությունից փոխանցում են, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ: