Պատահարներ 

Խոշոր հրդեհ՝ «Հրազդան» տոնավաճառի տարածքում

Հուլիսի 26-ին՝ ժամը 23:56-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հրազդան» տոնավաճառի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Ինչպես տեղեկանում ենք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:20-ին, մարվել՝ 00:29-ին: Ամբողջությամբ այրվել է 5 տաղավարների փայտյա կառուցատարրերը (45 քմ), իսկ 2 տաղավարները` մասամբ (5 քմ):

Նույն շարքից