Պատահարներ 

Մոսկվայում կայծակի հարվածից մի տղամարդ է մահացել

Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայի արևմտյան հատվածում կայծակի հարվածից մի տղամարդ է մահացել։ Այրվածքներ է ստացել ևս մեկ կին։

«Տղամարդուն կայծակը հարվածել է Կրեմենչուգսկայա փողոցում՝ Սետուն գետի հարևանությամբ»,- հայտնել են ոստիկանությունից։

Ավելի վաղ տեղեկություններ են հաղորդվել, որ նույն հատվածում կայծակից տուժել է նաև մի կին։

Նույն շարքից