Պատահարներ 

Հնդկաստանում ջրհեղեղի հետեւանքով 11 մարդ է մահացել

Հնդկաստանի արեւմուտքում Գուջարաթ նահանգում շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն 11 մարդ է մահացել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Այդ նահանգում անձրեւները չեն դադարում հուլիսի 27-ից: Օդերեւութաբանական ծառայությունը ձկնորսներին խորհուրդ է տալիս ծով դուրս չգալ:

Աղետի հետեւանքների վերացման վարչությունն ու Ահմադաբադ քաղաքի ոստիկանությունը հայտնել են, որ աղետին զոհ է գնացել 11 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալությունը նշում է, որ առնվազն 4 մարդ է մահացել, երբ ջուրը քշել տարել է նրանց ամենագնացը: Եվս երեք մարդ մահացել է, երբ ծառն ընկել է մեքենայի վրա:

Նույն շարքից