Պատահարներ 

Ինքնասպանություն Հրազդանում

Հանրապետությունում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Մեր տեղեկություններով երեկ Հրազդան քաղաքում՝ Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 72-ամյա Մարատ Հակոբյանի դին՝ կախված վիճակում: Նա ինքնասպանություն է գործել՝ իր տան ննջասենյակում առաստաղից պարանով կախվելու միջոցով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը հավելելով, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հանգամանքները պարզվում են:

Նույն շարքից