Earth-chronicles.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում՝ Մերսինի մոտակայքում, 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Կիպրոսում և Սիրիայյում։
Երկրի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում՝ ժամը 01:00-ին: