Պատահարներ 

Դժբախտ պատահար «Դուբայ» գիշերային ակումբ-հյուրանոցի մոտ. կա զոհ. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Զովունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Դուբայ» գիշերային ակումբ-հյուրանոցի դիմաց, «Զիլ» մակնիշի 19 ՍԼ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 54-ամյա Ռաֆիկ Ավագյանը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Դուբայ» գիշերային ակումբի գովազդային վահանակին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին մինչև շտապ օգնության ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, նշված հատվածում գործող «Миллион роз» ծաղկի սրահի աշխատակիցները՝ սրահի տնօրենի գլխավորությամբ, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ և թիվ 15 հատուկ հրշեջ-ջոկատի աշխատակիցների հետ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց նա մահացել է:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

 

Նույն շարքից