Պատահարներ 

Մեծ Բրիտանիայում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ

analitik.am

Անգլիայի Հեմփշիր կոմսության Blackbushe օդանավակայանում ավիաաղետ է տեղի ունեցել: Sky News-ը հայտնում է փոքր օդանավի կործանման մասին, որը դուրս է ընկել թռիչքուղուց և հրդեհվել:

Օդանավը շրջվել է և ընկել մոտակա աճուրդի տան մեքենաների վրա: Տեղանքը պատված է թանձր ծխով:

Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան:

Նույն շարքից