Պատահարներ 

Հանրապետությունում անցած 3 օրում արձանագրվել է 33 ավտոպատահար

analitik.am

Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 33 պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 7, ապօրինի ծառահատման  2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և յուրացման 3-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 5-ական, խարդախության և յուրացման 1-ական դեպք:

Նույն շարքից