Պատահարներ 

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. Բախվել են «Տատրա» մակնիշի բեռնատարը և Օպելը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 3-ին, ժամը 23.35-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տատրա» մակնիշի (բեռնատար) 255 ԼP 61 (վարորդ՝ 28-ամյա Ա. Հ.) եւ «Օպել» մակնիշի 34 QT 759 (վարորդ՝ 26-ամյա Ա. Պ.) համարանիշների ավտոմեքենաները:

«Օպել»-ի վարորդը եւ ուղեւոր՝ 26-ամյա Հ. Մ.-ն հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Պ.-ն, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հ. Մ.-ը տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

 

Նույն շարքից