Պատահարներ 

Վեց ամսում արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 267 մարդ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության համաձայն, 2015թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 5 757 դեպք:

Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն արտակարգ իրավիճակներից տուժել է 4 467 մարդ (276-ը զոհվել են, 4 191-ը` վիրավորվել), 3 172-ը` ժամանակավորապես տարհանվել:

2015թ. հունվար-հունիսին արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 246 ղեկավար և մասնագետ:

Նույն շարքից