Պատահարներ 

Երևանի Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Օգոստոսի 4-ին՝ ժամը 11:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1930 թ. Լ. Հ.-ի դին:

Նույն շարքից