Պատահարներ 

«Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ին «Նիսսան Տիդա» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 15-20 մ): Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ` 1957 թ. ծնված Կ. Ա.-ը, 2001 թ. ծնված Ա. Գ.-ը և 1948 թ. ծնված Ս. Ն.-ը հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից