Պատահարներ 

Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել են խոշոր եղջերավոր անասուններ

Այսօր առավոտյան՝ ժամը 09.58-ին ՏԿԱԻն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:

Ըստ աղբյուրի, կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել:

Դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի և սննդի անվտանգության վարչության պետը, ով տեղեկացրել է, որ մրսածության հետևանքով (ունեցել են թոքերի խնդիր) անկել է ընդամենը 4 խոշոր եղջերավոր անասուն (հորթ):

Նույն շարքից