Պատահարներ 

Խոշոր ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում. «Դեու»-ի ղեկին եղել է 13-ամյա երեխա. կան վիրավորներ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 7-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 85 PS 800 և «Դեու Նեքսիա» մակնիշի 853 LP 61 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Դեու»-ի ղեկին եղել է 13-ամյա վարդան Ս.-ն, ով սովորում է Երևանի Վ. Վաղարշյանի անվան հիմնական դպրոցի 7-րդ դասարանում:

Նրա վարած «Դեու Նեքսիան» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Սուսասաննա Փ.-ի վարած «Տոյոտա»-ին, ու շրջվել:

Վթարի հետևանքով դեպքի վայրից Արամյանց բժշկական կենտրոն են տեղափոխվել Վարդան Ս.-ն և «Դեու»-ի ուղևոր 19-ամյա Աշոտ Ս.-ն: 13-ամյա տղան Արամյանց բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարից հետո դեպքի վայր ժամանած միջին տարիքի մի տղամարդ ոստիկաններին փորձել է համոզել, թե «Դեուն» 15 րոպե առաջ իրենց տան բակից առևանգել են, սակայն երբ տեղեկացել է, որ ոստիկանները տիրապետւմ են իրականությանը, որ մեքենան վարել է անչափահաս տղան, ով, ի դեպ, պարզվել է, որ նրա ազգականն է` գլուխը կախել և անիծել իր բախտը, թե ինչու մեքենան տվեց երեխային:

be5b57162332fdca574cb18435b677ef 221f1746167789ae47d659ee8d48c6d6 9e0e9f861a4f005968a2689aecf455fe 0ef9338d249e5ab06921625cd3c19c29 be5b57162332fdca574cb18435b677ef

Նույն շարքից