Չինաստանում մոլեգնող հզոր թայֆունի հետեւանքով զոհվել է 21 մարդ:
Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, նշելով, որ եւս 5 մարդ անհետ կորել է:
Վերջին տեղեկությունների համաձայն փոթորկի նախնական վնասները կազմում է 1,3 միլիարդ դոլար:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, թայֆունի հետեւանքով տուժել է 1,3 միլոն մարդ, էվակուացվել է 500 հազար բնակիչ, ջրի տակ է մնացել 57 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակ, ավերվել է շուրջ 2300 խոշոր շինություն:
Թայֆունը սկսվելով Թայվան կղզում, այնուհետեւ շարժվել է Չինաստանի հարավ-արեւելյան շրջանները: