Պատահարներ 

Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 1 տարվա ընթացքում թոռանն ու տղային կորցրած տղամարդը ինքնասպան է եղել. Shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի տներից մեկում ծերունի է ինքնասպան եղել:

Ինչպես նշված վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տան բնակիչ, 87-ամյա Կ. Ք.-ի դին` կախված վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների` ծերունին ինքնասպան է եղել, իսկ հարևանները shamshyan.com-ի հետ զրույցում ասում էին, որ վերջին ամիսներին ծերունին հոգեբանական ծանր ապրումներ է տարել, քանի որ 1 տարի առաջ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել էր թոռը, իսկ այս տարվա ապրիլին` տղան:

Նույն շարքից