Պատահարներ 

Երասխի «կալցեվոյում» պարսիկ վարորդը մեքենաների ջարդ է արել. մի քանի մեքենաներ մոխրակույտի են վերածվել. կա զոհ և 9 վիրավոր. Shamshyan.com

Այսօր` օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեվոյի» մոտ, բախվել է 7 ավտոմեքենայի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել և վերածվել են մոխրակույտի, մի քանի ավտեմեքենաներ էլ վերածվել են մետաղե ջարդոնի: Օպերատիվորեն են գործել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարարատի և Վեդիի թիվ 26, 28 հրշեջ-փրկարարական ջոկատները` մարզի փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ով տղամարդ էր, իսկ 9 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի, Վեդիի շտապօգնության բրիգադները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխվել են Արարատի և Վեդիի հիվանդանոցներ:

Նույն շարքից