Պատահարներ 

Վթար Սեւան-Իջեւան ավտոխճուղում. 4 մարդ հոսպիտալացվել է

analitik.am

Օգոստոսի 12-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 125-րդ կ/մ-ին «Գրանդ-Չեռոկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է  «Ֆորդ-Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆորդ-Ֆիեստա»-ի վարորդը եւ 3 ուղեւորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից