Պատահարներ 

Նոր տվյալներ Երասխի ավտովթարի վիրավորների առողջականի մասին

analitik.am

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք,  որ տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում:  Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:

Նույն շարքից