Պատահարներ 

Եթե Ծիծեռնակաբերդ բլրի տարածքն ու Բուսաբանական այգին ժամանակին ոռոգվեին, ապա այնտեղ հրդեհներ չէին լինի. ԱԻՆ պաշտոնյա

analitik.am

Եթե Ծիծեռնակաբերդ բլրի տարածքն ու Բուսաբանական այգին ժամանակին ոռոգվեին, ապա այնտեղ հրդեհներ չէին լինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։

Ըստ ՏԿԱԻՆ աշխատակցի՝ խոնավ տարածքներում հրդեհների ռիսկը չափազանց փոքր է։ «Բացի այն, որ այս երկու տարածքներում ևս մարդու գործոնը մեծ էր, քանի որ այնտեղ կարդու մուտքը ազատ է, բայց նաև ժամանակին չեն ոռոգվել։ Օրինակ՝ հուշահամալիրի տարածքի ոռոգման համակարգը եթե ժամանակին վերականգնեին ու աշխատացնեին, չէինք ունենա կորուստ, նույնը բուսաբանականում»,- ասաց նա։

Վրեժ Գաբրիելյանն ընդգծեց, որ այսօր անգամ արգելոցներում, անպայման, պետք է իրականացվեն ոռոգման աշխատանքներ։

Նույն շարքից