Պատահարներ 

Երասխում վթարից տուժածներից չորսը դուրս են գրվել

analitik.am

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել: Մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Վեդու բժշկական կենտրոնում գտնվող տուժածը ևս դուրս է գրվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց: Նրա վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է:

Կատարվում է ախտորոշումներին համարժեք բուժում:

Նույն շարքից