Պատահարներ 

Ականատեսը նկարահանել է Տյանցզին քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունը

analitik.am

Դեն Վան Դյուրեն անունով տղամարդուն հաջողվել է  նկարահանել Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած երկու հզոր պայթյունը, որին զոհ է գնացել առնվազն 50 մարդ, վիրավորվել` 700-ը:

Ինչպես գրում է Корреспондент-ը` ականատեսը հրապարակել  է տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է  հսկայական բոցը երկինք բարձրանում:

Հիշեցնենք, որ հզոր պայթյունները` 3  և 21 տոննա տրոտիլ հզորությամբ, տեղի էին ունեցել օգոստոսի 12-ին` նյութատեխնիկական պահեստում:

Պայթյունի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկներով լի կոնտեյներների և վառելիքի ցիստեռնի  բախումը  քաղաքային նավահանգստի կարգո տերմինալում:

 

Նույն շարքից