Պատահարներ 

ՃՏՊ Երևանի Տերյան փողոցում, «OPEL G»-ն հայտնվել է Ազգային գրադարանի նկուղում

analitik.am

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 14-ին՝ ժամը 22.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 72 հասցեի մոտակայքում (Ազգային գրադարան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գրադարանի նկուղը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «OPEL G» մակնիշի 34 MC 150 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել գրադարանի նկուղում:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել:

Նույն շարքից