Ճամբարակ-Բերդ ճանապարհի 30-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մ գլորվել ձորը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 05.00-ի սահմաններում:
Պատահարի հետևանքով վարորդը` 1959 թ. ծնված Գագիկ Ուդումյանը, մահացել է: Կատարվում է քննություն: