Պատահարներ 

Խոշոր ավտովթար՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց. Shamshyan.com

analitik.am

Այսօր ժամը 09:20-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախվել են 22-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Mercedes և 23-ամյա Պարույր Ապրեսյանի վարած BMW մակնիշների ավտոմեքենաները:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել բետոնե քարին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: BMW-ի մեջ գտնվող ուղևորուհուն առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցներն ու նույն ընկերության մաքրության մենեջեր Ռոման Հարությունյանը:

Նույն շարքից