Չինաստանի Տյանցզին արդյունաբերական, նավահանգստային քաղաքում՝ վտանգավոր նյութերի պահեստում, այսօր առավոտյան կրկին պայթյուն է որոտացել:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7:00-ի մոտակայքում, ինչից հետո բոցեր ու սպիտակ ծուխ է նկատվել:
Վերջին տվյալներով՝ այդ պայթյունների հետևանքով մահացել է 112 մարդ, 95-ն անհետ կորած է համարվում, որոնցից 85-ը հրշեջներ են: Քաղաքի հիվանդանոցներում գտնվում է 722 մարդ, որոնցից 58-ի վիճակը ծանր է։