Պատահարներ 

«Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել

analitik.am

Տարածքային կառավարման և արտաքին իրավիճակների նախարարություն  օգոստոսի 16-ին՝ ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 ZA 442 պ/հ (վարորդ Գ. Ե.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է էլ.սյանը, այնուհետև՝ բետոնե արգելապատնեշին և գլորվել ձորակը՝ մոտ 4 մ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Գ.Ե.-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Նույն շարքից