Պատահարներ 

Գյումրիում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մարդ հոսպիտալացվել է. Տուժածներից մեկի` Մեծ Բրիտանիայի քաղաքացի է

Երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ավտովթարից տուժած 6 քաղաքացի։ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում`  Ջաջուռի մոտակայքում շրջված ավտոմեքենայի ուղևորներից մեկն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 4-ը` մարմնական տարբեր վնասվածքներով` բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Տուժածներից մեկի` Մեծ Բրիտանիայի 17-ամյա քաղաքացու մոտ կրծքավանդակի բազմակի վնասվածքներ են առկա, այդ թվում` հեմոպնևմաթորաքս։ Գյումրու ԲԿ-ում ստացել է բժշկական անհրաժեշտ օգնություն։

Գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է հիվանդի տեղափոխումը Երևանի  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Հետագա բուժումը կստանա բազմապրոֆիլ հիվանդանոցի թոքաբանների հսկողությամբ։

Բոլոր տուժածներն անցել են գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հետազոտությունները։ Տեղեկացնենք նաև, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին շրջված ավտոբուսի տուժած բոլոր ուղևորները լավացումով  դուրս են գրվել։

 

Նույն շարքից