Պատահարներ 

Շղթայական ավտովթար Սեբաստիայի փողոցում. կան վիրավորներ

Օգոստոսի 17-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 78 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո՝ մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի, որն էլ բախվել է մայթեզրի մոտ կայանված «Մերսեդես Բենց»-ի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2106»-ներից մեկի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից