Պատահարներ 

Քարահունջի 57-ամյա բնակիչն ընկել է ժայռից ու մահացել

Դժբախտ դեպք է տեղի ունեցել օգոստոսի 17-ին Սյունիքի մարզում. Քարահունջ գյուղի  57-ամյա բնակիչը «Նովի-Ձոր» կոչվող տեղանքում ընկել է ժայռից եւ մահացել: Այս մասին ասաց Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը:

«Աշոտը տնից դուրս է եկել, ուշացել է, տղան գնացել է փնտրելու եւ ժայռի մոտ հոր դին է հայտնաբերել: Թե կաթված է ստացել` ժայռից ընկել է, թե ինչ, ոչ ոք հստակ չի կարող ասել»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ մահացածը 5 երեխա ունի, զբաղվում էր գյուղատնտեսությամբ:

Նույն շարքից