Պատահարներ 

55-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է բեռնատար «ԶԻԼ»-ի մեջ. կա մեկ զոհ, երկու վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 23:30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 55-ամյա Ալիկ Գրգորյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 77 ZZ 377 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում, բախվել է Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 50-ամյա Անատոլի Կարապետյանի վարած «ԶԻԼ» 43 141 մակնիշի 54 ԼՏ 338 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ, որոնցից մեկը Կապանի բնակիչ, 62-ամյա Ժասմեն Ավանեսյանն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս վիրավորի ինքնությունը: Օպերատիվ է գործել Սիսիանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով վիրավորներին՝ տեղափոխել են հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից