Պատահարներ 

Արմավիրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ամբողջությամբ սևացած

Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է տղամարդու դի՝ ամբողջությամբ սևացած։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ կիսակառույց շինությունում դիակ լինելու մասին ահազանգը ստացվել էր օգոստոսի 19-ին ժամը 09:50-ի սահմաններում:

Պարզվել է մահացած անձի ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել է քրոջ՝ Երևանում գտնվող բնակարանում:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն շարքից