Պատահարներ 

Սոչիում Հայաստանից ներմուծված 200 կգ թառափն այրվել է

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» Սոչիի օդանավակայանում հայտնաբերել է «Իշխան Արարատ» ՍՊԸ-ի Հայաստանից ներմուծված 200 կգ թառափը և այրել է:

ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ու ՌԴ պետական սահմանին սահմանային-անասնաբուժական հսկողության բաժնի Կրասնոդարի մարզի տրանսպորտային վարչության պետի տեղակալ Վիկտորիա Կակոսյանը հայտնել է, որ պատճառն այն է, որ հայկական ընկերությունը չի ունեցել արտադրանքի ներմուծման համար անհրաժեշտ հավաստագիր և ընդգրկված չի եղել «Ռոսսելխոզնադզորի» ձեռնարկությունների ցանկում:

Նա պարզաբանել է, որ մատակարար ընկերության ներկայացուցիչն ինքն է դիմել արտադրանքը ոչնչացնելու մասին խնդրանքով: Իսկ որպես ոչնչացման միջոց ընտրվել է հրկիզումը, քանի որ ուտիլիզացիայի միակ ձեռնարկությունը հեռու է Սոչիից և աննպատակահարմար էր ձուկը տանել այնտեղ, հայտնում է RUSARMINFO-ն:

Նույն շարքից