Պատահարներ 

Երևանում «ԿամԱԶ»–ի վթարի պատճառով վարորդը մահացել է. Shamshyan.com

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երեկ` օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 49-ամյա Արմեն Ջհանգիրյանը Գրիբոյեդովի փողոցի թիվ 29 հասցեի դիմաց իր վարած КамАЗ մակնիշի 99 AA 899 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել նշված հասցեում գործող «Ադամիում» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր երիտասարդ տղաներ են եղել և փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, որից հետո 1-03 շտապօգնության բրիգադը ժամանելով նշված վայր` վարորդին տեղափոխել է Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով` մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների` բեռնատարը վարելու ժամանակ Ա. Ջհանգիրյանի ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:

b1f652192cb1f43d139436609bfe8805 53275cd76fb9b2ffc5b174ed38b4f166 23fe947453ea4fd76137744f2e39bd07 3bafd3efacc746e28944239f3f489579 23fe947453ea4fd76137744f2e39bd07

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից