Պատահարներ 

Նորաշեն գյուղի գազալցակայանի պայթյունից վիրավորված Հրաչիկ Եսայանի վիճակը շարունակում է ծանր մնալ

analitik.am

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանի պայթյունից վիրավորված Հրաչիկ Եսայանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Նրան երեկ երեկոյան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահմայանը Hraparak.am-ի հետ զրուցում տեղեկացրել է, որ վիրավորողը՝ Հրաչիկ Եսայանը այդ գազալցակայանի աշխատող է. «Գնացել է, որ գազը անջատի, այն էլ գազաբալոնը երևի թույլ է ամրացված եղել, ճնշումը միանգամից խփել է, ու Հրաչիկին դեմ տվել պատին: Հրաչիկը էդ ճնշումիցա վնասվածքներ ստացել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ վիրահատությունը լավ է անցել, ամեն ինչ լավ է:

Նույն շարքից