Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 24-ին, ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տանը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի Հ. Կ.-ին պատկանող թիվ 177 տանը (1 հարկանի):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.12-ին, մարվել՝ 07.35-ին: Այրվել է մոտ 0, 1 խմ տախտակ: Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1955 թ. ծնված Հ. Կ.-ի այրված դին: