Բլոգ 

Պատմությանը հայտնի 5 ամենադաժան կանայք

Դաժանությունն առհասարակ ասոցացվում է տղամարդկանց հետ, սակայն կան 5 կանայք, ում անունը պատմության մեջ մնացել է՝ որպես դաժանության և անմարդկայնության խորհրդանիշ:

Իշխանուհի Օլգա

007280276

Իշխանուհին Իգոր իշխանի դին դիմավորելիս:

Իշխանուհի Օլգան ղեկավարել է Ռուսաստանը  10-րդ դարում՝ հիշվել է որպես իր ամուսնուն սպանելու համար դաժան վրեժ լուծած ղեկավար: Նրա ամուսնուն սպանելուց հետո դրևլյաններն իշխանուհու մոտ մարդ են ուղարկում առաջարկով ամուսնանալ իրենց իշխան Մալի հետ: Բանբարներին իրենց ժամանած նավակի հետ միասին իշխանուհին հրամայում է կենդանի թաղել: Նա այդքանով չի սահմանափակվում, հրամայում է, որ իր մոտ ուղարկեն դրևլյանների լավագույն փեսացուներին: Հյուրերին ժամանելուն պես առաջարկվում է բաղնիքում լողանալ, որտեղ էլ նրանց բոլորին վառում են: Այնուհետև իշխանուհին ուղևորվում է ամուսնուն սպանած վայրը, որպեսզի ավանդույթի համաձայն այնտեղ սգո արարողություն անցկացնի: Մոտ 5000 հարբած դրևլյաններ են մասնակցում արարողությանը, որոնք բոլորը սպանվում են Օլգայի հրամանով: Դրևլյաններին հաղթելուց հետո Օլգան բնակիչներից պահանջում է, որ ամեն բակից վերցնեն  3 աղավնի և թռչուն: Քաղաքից դուրս գալուց հետո նա հրամայում է ծծումբ  ամրացնել  այդ թռչուններին և բաց թողնել դրանց: Բնականաբար դրանք վերադառնում են տուն, որից հետո քաղաքը վառվում է

Արյունոտ Մերի (Մարիա I Թյուդոր)

Marie_Tudor

Անգլիայի թագուհի Մարիան պատմության մեջ հիշվել է որպես արյունոտ Մերի: Անգլիայում նրան նվիրված որևէ արձան չի դրվել, իսկ նրա մահվան օրը բնակիչները նշել են՝ որպես ազգային տոն: Անողոք թագուհին ֆանատիկ կաթոլիկ էր, ով պայքարում էր բողոքականների դեմ: Իրեն տհաճ հայտնի մարդկանց Մարիան հատուկ դաժանությամբ էր վերաբերվում՝ կտրում էր նրանց սեռական օրգանները, որից հետո ստիպում էր նրանց ուտել իրենց օրգանները: Այս դաժանությունից հետո Մարիան անձամբ հսկում էր, որ կիսամեռ և տանջված մարդկանց վառեն խարույկի վրա: Արյունոտ Մերիի կառավարման ժամանակ մոտ 3000 հոգևոր ծառայողներ զրիկվեցին իրենց պաշտոններից, իսկ 300-ն էլ վառվեցին խարույկի վրա: Ցույցերի ժամանակ մարդկանց տանջում էին, գլխատում, վառում: Շատերը լքում էին Անգլիան: Մարիայի դաժանությունները վերջացան միայն նրա մահից հետո:

Չին կայսրուհի Ցի Սի

1e05acd9459d70550dc9539bbdae0ee1

Չին կայսրուհի Ցի Սին կառավարել է 50 տարի: Ստորին խավի հարճից կայսրուհի կարող է դառնալ միայն խելացի, խորամանկ և անողոք կինը: 16-ամյա աղջիկն ինտրիգներ էր անում, կաշառում վերադասներին միայն թե կարողանար Չինաստանի կայսրի մոտ մտնել:   Ժառանգորդին ծննդաբերելուց հետո (որոշ տվյալներով նա ընդհանրապես իրենց որդին չի եղել), Ցի Սին միանգամից հարեմում գլխավոր տեղ զբաղեցրեց, չնայած որ կայսրն ուներ կին:  Ժամանակի ընթացքում նրա ազդեցությունն ուժեղացավ կայսրի վրա , և նա սկսեց որ ֆորմալ ղեկավարել երկիրը: Կայսրի մահից հետո նա դարձավ խնամակալ: Նա սկսեց ագրեսիվ կռիվ հակառակորդների, հարևան և արևմտյան պետությունների դեմ:  Ասում են, որ նա բազմաթիվ երիտասարդ սիրեկաններ է ունեցել, որոնց հետ գիշեր անցկացնելուց հետո հրամայել է գլխատել: Իր կառավարման 50 տարիների ընթացքում նա սննկացրել է պետությունը և թողել է միայն բացասական հիշողություններ:

 

Իզաբելլա Կաստիլսկայա - ինկվիզիտոր-թագուհի

2fa155fe4ca7

Իզաբելլա կաստիլսկայան աջակցել է 15 դարում հերետիկոսների դեմ պայքարին:  Թագուհին իր կառավամկան ընթացքում թույլատրել է վառել ավելի քան 10000 մարդու և տանջանքների ենթարկել ավելի քան  100000 մարդու: Նա իր արարքներն արդարացնում էր հավատքով, ինչի համար էլ նրան անվանում էին Կաթոլիկուհի Իզաբելլա:
Տիրուհի Դարյա Սալտիկովա

big

Այս կինը բարձրագույն իշխանություն չի ունեցել, սակայն նրա կողմից կատարած հանցագործությունների թիվը հսկայական է: Նա իր ձեռքերով մահացու տանջանքների է ենթարկել տասնյակ գյուղացիների:  Այրիանալով 26 տարեկանում, Դարյան ժառանգություն է ստանում 600 ամրոցներ: Որոշ ժամանակ անց նրա մոտ առաջանում է անկառավարելի զայրույթ: Նա կոճղով ծեծում էր իր սպասուհիներին՝ իբր անբարոյականության համար: Նա նաև մարդկանց տանջում էր սոված պահելով, վառում էր նրանց մազերը, ձմռան սառնամանիքի ժամանակ նրանց տկլոր դուրս էր հանում: Իշխանությունները նրա դաժանությունների վրա աչք էին փակում, քանզի նա շռայլորեն կաշառում էր նրանց:  Միայն Եկատերինա 2-րդի կառավարման ժամանակ Սալտիկովայի դեմ հարուցված գործերին ընթացք տրվեց: Արձանագրվեց, որ նրա գյուղում տանջանքների են ենթարկվել  138 գյուղացի, որոնցից ոմանց հենց Սալտիկովան էլ սպանել է: Նրան ուղարկում են մենաստան, որտեղ անգամ լույսի շող չի մտնում՝ արգելելով նրան խոսել որևէ մեկի հետ:

Սալտիկովան տանջում է գյուղացիներին.

98788157_large_DA000D2C

 

 

 

Նույն շարքից