Պատահարներ 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

analitik.am

Օգոստոսի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւանի Ա. Շահինյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 250 քմ բուսածածկույթ, Այվազովսկու փողոցի մոտակայքում` երկաթգծի հարեւանությամբ` 600 քմ խոտածածկ տարածք, Մելիք Մելիքյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում` 30 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանի մոտակայքում` 60 քմ:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում` 1000 քմ, Նորավան գյուղի զորավարժարանի մոտակայքում` 10 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել եւ մարել են:

Նույն շարքից