Պատահարներ 

Ողբերգական վթար Երեւան-Սեւան ճանապարհին. կա 1 զոհ, 4 վիրավոր

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ ժամը 12:30-ի սահմաններում RAV 4 մակնիշի 77 QO 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Հրազդան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ շտապօգնության բրիգադները:

Նշված ավտոմեքենան հաշվառված է Երեւանի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Պ.-ի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի, վիրավորների ինքնությունը:

Նույն շարքից