Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 30-ին՝ ժամը 23.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի շքամուտքի պատը մասամբ փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Մ. Մ.-ի տան պատշգամբի պատը՝ 4 քմ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: