Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ օգոստոսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 07:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 44գ շենքի մոտ ծառից կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հրշեջ-փրկարարները, ոստիկանները, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները 1 ու կես ժամից ավելի սպասել են, որ ժամանի դատական բժիշկը, իսկ այդ ընթացքում փրկարարներն ու ոստիկանները չեն կարողացել իջեցնել ծառից կախված դին, քանի որ դատական բժիշկը պետք է պարտադիր ներկա լինի:
Ուշացումով ժամանած դատական բժշկի գալուց հետո դին ծառից իջեցվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նշված շենքի բնակիչ 25-ամյա Հայկ Զաքոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: