Բլոգ 

Սոցցանցերը ծաղրել են Պուտինի ու Մեդվեդևի համատեղ այցը մարզասրահ

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կիրակի առավոտյան միասին մարզվել են, ինչպես նաև նախաճաշել: Այս մասին գրում է NTV.RU -ն:

Մարզումներից հետո Պուտինը և Մեդվեդևը նախաճաշել են. ուտեստները մասամբ իրենք են պատրաստել:

Նախաճաշի ընթացքում, որն ավարտվել է թեյախմությամբ, Պուտինը և Մեդվեդևը քննարկել են արդիական հարցեր:

Սոցկայքերը, սակայն, բաց չեն թողել նրանց ծաղրելու հնարավորությունը և ստեղծել են տարբեր լուսանկարներ և հեգնական գրառումներ արել Ռուսաստանի առաջին դեմքերի հանգստի վերաբերյալ։

 

 

Նույն շարքից