Պատահարներ 

Վրաերթ Սևան-Գետափ ճանապարհին. վարորդը փախուստի է դիմել

Օգոստոսի 31-ին՝ ժամը 21:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից մահացած վիճակում  դիահերձարան են տեղափոխել 1955 թ. ծնված Դավիթ  Դավթյանին. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Դ. Դավթյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Նույն շարքից