Պատահարներ 

Որդին հայտնաբերել է հոր դին. մահացածը բենզալցակայանի սեփականատերն էր. Shamshyan.com

analitik.am

Գեղարքունիքի մարզում օգոստոսի 31-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Դավիթ Դավթյանն է, իսկ նրան հայտնաբերել է որդին Վահագը:  Կայքի՝ տեղեկություններով Դ. Դավթյանը իրենց գյուղում ունի սեփական բենզալցակայան:

Իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ այդ թվում, որ հնարավոր է Դ. Դավթյանը մեկ այլ տեղ է մահացել, իսկ դին տեղափոխել են նշված վայր:

 

Նույն շարքից