Պատահարներ 

Ավտովթար Արագածոտնում. Վարորդի 15-ամյա աղջիկը տեղում մահացել է. Shamshyan.com. լուսանկարներ

analitik.am

Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը, երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, վարելով Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՕ 075 համարանիշի ավտոմեքենան, Ծաղկաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել առվակի մեջ, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 15-ամյա Անի Սահակյանը տեղում մահացել է, իսկ Զ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Նույն շարքից