Պատահարներ 

Սեպտեմբերի 4-ին Երևանի տարբեր փողոցներում վրայերթի են ենթարկել հեծանվորդների

analitik.am

Սեպտեմբերի 4-ին` ժամը 21-ին, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Նույն շարքից