Պատահարներ 

Ինքնասպանության փորձ կառավարությունում

analitik.am

ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակցի կողմից ինքն իր վրա կրակելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Այսօր առավոտյան, Կառավարության անվտանգության աշխատակից 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ՀՀ կառավարության վարչական շենքից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր մոտ եղած ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին:

Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նույն շարքից