Պատահարներ 

Կառավարության անվտանգության աշխատակիցը գրություն է թողել. Հարազատների համար հանելուկ է տեղի ունեցածը. hraparak.am

analitik.am

«Առավոտայն շատ լավ տրամադրություն ուներ, այս օրերի ընթացքում նրա մոտ որևէ տարօրինակ վարքագիծ չենք նկատել: Ամեն ինչ լավ էր, իր խնդիրների մասին շատ խոսել չէր սիրում, բայց չենք կարծում, որ այնպիսի խնդիր ունենար, որ նման քայլի դիմեր»,- Hraparak.am—ի հետ զրույցում ասացին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանի հարազատները: Նրա հարազատները այս պահին հիվանդանոցում սպասում են վիրահատության ավարտին:

«Մենք մենակ գիտենք, որ ինչ որ գրություն է թողել, թե ինչ է այդտեղ գրված, չգիտենք, մեզ դեռ որևէ բան չեն ասել: Ավելի ճիշտ այդ գրությունը մեզ հիմա չի էլ հետաքրքրում, կարևորը՝ Հովոն լավ լինի, վիրահատությունը լավ անցնի»,-ասաց Արմենը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 9:00-ի սահմաններում, ունի գանգուղեղային հրազենային վնասվածք, վիճակը ծանր է։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել կառավարությունում։ 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը, ով անվտանգության աշխատակից է, ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով իր քիմքին։ 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նույն շարքից